Բաղրամյան պողոտայում շղթայական վթարից հետո հոսպիտալացված վարորդների և երեխայի ինքնությունը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

նկար

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպոտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի կողմից վարույթ նախաձեռնելու ընթացքում պարզվել է՝ հուլիսի 16-ին Երևանում Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է՝ Mercedes մակնիշի 34 FP 080 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 44-ամյա Արա Խաչատրյանը, Hyundai-ն վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Կարեն Հակոբյանը, Mercedes մակնիշի 35 CS 092 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 33-ամյա Արգիշտի Ապավենյանը, VAZ 21124-ը վարել է Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Գասպարյանը, իսկ Mercedes  մակնիշի 35 LR 739 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 33-ամյա Մհեր Գալստյանը։ 

Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 9-ամսական  Ն․Գ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմանում, Բաղրամյան պողոտայում բախվել են 3 Mercedes, Hyundai և ՎԱԶ-21124 մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա՝ 2-ին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ մեկն էլ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնել:  

Վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: 

--00—ԼՄ