ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուկրաիներենով շնորհավորական գրառում է կատարել Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրառումը տեղադրված է ԱԳՆ «Թվիթերի» միկրոբլոգում:
«Շնորհավորում ենք Ուկրաինային՝ անկախության օրվա կապակցությամբ: Վստահ ենք, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցությունը կամրապնդվի և բազմակողմանիորեն կընդլայնվի՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- ասված է գրառման մեջ:
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
-- 00—ՄՀ