ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Ս. թ. օգոստոսի 23-ին Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի հարակից որսահանդակում քաղաքացիներ Ե.Մ.-ի, Ա.Մ.-ի, Ա.Զ.-ի և Ա.Գ.-ի կողմից, որսաշրջանի փակ ժամանակ կատարվել էր լորի անօրինական որս։ Առգրավվել են հարթափող որսորդական հրացաններ (4հատ) և 6 հատ լոր։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Նույն մարզի Կապուտան, Հատիս, Զովաշեն գյուղերի հարակից որսահանդակում Բալահովիտ գյուղի բնակիչ Ռ.Մ.-ի մոտից առգրավվել է որսորդական հարթափող հրացան։ Նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Վերոնշյալ տարածքից առգրավվել են ցորենի դաշտում տեղադրված՝ լոր կանչելու համար նախատեսված, արգելված էլեկտրոնային 2 սարքեր (манок):
Ստուգայցերը շարունակվում են։
--00—ԼՄ