ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում Արտանիշի և Նորաշենի արգելոցներին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 195 հատ խեցգետնաորսիչ և 35 հատ ձկնորսական ցանց:
Խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
--00—ԼՀ