ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում:
«Շնորհավորում եմ գործընկերներիս, մաղթում բեղմնավոր, արդյունավետ և մեր հասարակության անվտանգությանը, իրավակարգի ամրապնդմանը, արդարադատության շահին ծառայող գործունեություն իսկապես ծանր, պատասխանատու աշխատանքում»,- գրել է նա:
--00--ԱԹ