ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:
Դատարանը մերժեց միջնորդությունը, որ ներկայացրել էին ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանը և Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ վերջինս այս գործով կաշկանդվածություն ունի:
Պաշտպանները նաև նշում էին, որ խախտված է մրցակցային արդար դատաքննության իրավունքը:
--00--ԱԹ