ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հորդորեց աշխարհազորի ստեղծման հայեցակարգը լայնամասշտաբ պատերազմի հետ չկապել:
«Դա հասարակության պատրաստությունն է արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին, սպառնալիքներին»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք բանակը բավարար չէ այդ խնդիրը լուծելու համար, Տոնոյանը պատասխանեց.
«Հաշվի առնելով այն սպառնալիքներն ու ռիսկերը, որոնք անվտանգության պատճառով են Հայաստանի շուրջ ձևավորվում, նաև խնդրում եմ` ուշադրություն դարձնել հարևանության նոր հայտարարություններին, միայն ակտիվ բանակի` գործող ԶՈւ ռեսուրսները կարող են բավարար չլինել»:
--00--ԱԹ