ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը» Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր է բաց թողնում շուրջ 220.000 մանրաձուկ՝ Գեղարքունի և ամառային իշխան: Այդ մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել մեր ազգային հարստություն լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը»,-գրել է նախարարը և տեսանյութ հրապարակել։
--00—ԼՄ