ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Մալդիվների հետ միջազգային ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին:
Այսպիսով, դեպի Եգիպտոս շաբաթական երեք չվերթ կիրականացվի, դեպի ԱՄԷ և Մալդիվներ՝ շաբաթը երկուական չվերթ:
Հաղորդվում է, որ այս որոշումն առաջարկվել է օպերատիվ շտաբի կողմից: Որոշման կայացման հարցում շտաբն առաջնորդվել է ավելի վաղ բարձրաձայնված չափորոշիչներով (14 օրվա ընթացքում 100 հազար բնակչին կորոնավիրուսի 40 նոր դեպք և այլն):
--00--ԱԹ