ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Ռուսաստանի կառավարությունը չեղյալ է համարել դեպի Հայաստան, Ղազախստան և մի քանի այլ երկրներ թռիչքների սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Այս մասին հայտնել է «Ռոսավիացիայի» մամլո ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մարտի 9-ին չեղյալ է համարել դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Իրան և Ուզբեկստան թռիչքների սահմանափակումները, որոնք հաստատվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով», - ասվում է հաղորդագրությունում։
--00--ԿԿ