ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Մարտունու շրջանի Նոր շենի համայնքում կիրառվում են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ: Այսօր Մարտունու շրջանի պարետ Վադիմ Դանիելյանը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, մի շարք ցուցումներ տվել անցակետերում և ախտահանվող տեղամասերում:
Շրջանի պարետը հանդիպել է Նորշեն համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և ԱՀ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Մարտունու շրջբաժնի պետ Նորայր Լալայանի հետ, քննարկել ընթացիկ հարցեր, իջեցրել հանձնարարականներ՝ անվտանգության կանոններին հետևելու, պարետի որոշումների ու ցուցումների անվերապահ կատարումն ապահովելու շուրջ:
-- 00—ՄՀ