ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում հայտնելով, որ Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: Էդ գյուղերը Շուշիի շրջանում են: Խաղաղապահների հետ խոսելիս գոնե իմացեք՝ ինչը որտեղ է»:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը հարձակում էր նախաձեռնել Շուշիի մոտ գտնվող երկու բնակավայրերի՝ Խծաբերդ և Հին Թախեր գյուղերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ:
Նշենք նաև, որ այսօր արդեն հակառակորդը սադրիչ գործողություններ է նախաձեռնվել Արցախի երկու այլ բնակավայրերի ուղղությամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ թուրքական տեխնիկայի և մարդուժի կուտակում կա նաև Քարվաճառի և Արցախի հարավային շրջանում:
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի խախտման դեպքը:
--00—ԼՄ