ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ասում է, որ իր թիմակից Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հանգամանքը նաև պատճառ կդառնա, որ գործադիր-օրենսդիր երկխոսության համար նոր հարթակ ու ձևաչափ մտածեն: 24News-ի հետ զրույցում նա հստակեցրեց՝ այդ ֆորմատը երեկ՝ սեպտեմբերի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումն էր:
Ինչ վերաբերում է գործադիրի իր գործընկերների հետ քննարկումներին ու բանավեճերին՝ Բադալյանն առանձնացնում է. «Կառավարության անդամների հետ լրջագույն, թեժ բանավեճեր ենք ունենում, իրարից նեղանում ենք: Առողջապահության նախարարն, օրինակ, պարբերաբար նեղանում է ինձանից: Բայց դա միտված է նրան, որ հնարավորինս լավ ու արդյունավետ լուծումներ գտնենք»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ