ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն իր՝ խմբակցությունը լքած կամ մանդատը վայր դրած գործընկերներին չի մեղադրում, բայցև նշում է, որ ինքն, օրինակ, միանգամից մանդատը վայր կդներ: 24News-ի հետ զրույցում անկեղծորեն նշում է՝ մանդատն ինքնուրույն չեն վաստակել:
«Պետք է անկեղծ լինել ու խոստովանել դա»,- հավելում է նա:
Պատգամավորը ցավով է արձանագրում, որ այս պահին քաղաքական ուժերի միջև կոնսոլիդացիա չկա, ու այն ոչ թե անհատի, այլ գաղափարի շուրջը պետք է լինի: «Վտանգը ոչ թե քաղաքական ուժերի, այլ ազգի գլխին է կախված, հետևաբար պետք է հարթել սուր անկյունները»,- շեշտում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ