ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիում անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Այդ մասին ԱՀ նախագահը հայտարարություն է տարածել ֆեսյբուքյան էջում:
«Հարգելի ՛ հայրենակիցներ, Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ: Վերջին տարիներին քաղաքում սկսած լայնածավալ շինարարական ծրագրերն ակտիվորեն շարունակելու միտումով երեկ այցելել եմ բերդաքաղաք: Աշխատանքային օրակարգում տեղ գտած հարցերն էին.
-բնակարանաշինություն,
-Ազգային ժողովի նստավայրի տեղափոխում,
-խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցում,
-շրջանային բուժմիավորման շենքի կառուցում,
-Շուշի տանող ճանապարհի վերանորոգում:
Շրջվարչակազմի շենքում անց եմ կացրել նաև աշխատանքային խորհրդակցություն և կայացված ոչ արդարացի որոշումների համար պատասխանատուներին տվել այս անգամ բանավոր նախազգուշացում»,-գրել է ԱՀ նախագահը:
--00—ԼՄ