ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Վրաստանում կորոնավիրուսից մահացած 21-րդ պացիենտը 80-ամյա կին էր: Նա բուժվում էր Քութաիսիում, կլինիկա «Բոմոնդ»-ում: Այս մասին գրել է 1TV.ge -ն։
Հիվանդանոցի բժշկական մասի տնօրեն, Մամիա Ղիփիանիի տեղեկությամբ, մահացածը Բաթումիից էր, ով ուներ ծանր զուգահեռ հիվանդություններ՝ ինսուլտ, դիաբետ, սրտանոթային հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ:
Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 21 մարդ: Վարակից 60-ամյա մի կին մահացել էր երեկ:
--00—ՄՀ