ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ։ Այս մասին հայտնում է 1tvge-ն՝ վկայակոչելով միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան, հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցը։
Նրա հայտարարությամբ, երկրում համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր քանակը հասել է 2 796-ի:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 7 898 թեստ, որի հետևանքով արձանագրվել է վարակման 551 նոր դեպք, ապաքինվել է 880 մարդ:
Հունվարի 10-ին, Վրաստանում մահացել էր 23 պացիենտ:
--00—ՄՀ