ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
24News-ի տեղեկություններով առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու խորհրդարանում համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի։ Չի բացառվում, որ դատարանը կալանավորման կայացնի հենց վաղը՝ սեպտեմբերի 23 -ին՝ Ծառուկյանի գործով դատական առաջին նիստի ժամանակ։
Մեր զրուցակցի փոխանցմամբ պատահական չէ նաև քաղաքական երեք ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի»՝ հոկտեմբերի ութին հայտարարած հանրահավաքը։
«Հանրահավաքը նախատեսված էր հոկտեմբերի վերջին անցկացնել, բայց երբ ԲՀԿ-ականները ստացել են դատարանի ծանուցումը, որոշել են մի ոտ առաջ անցնել ու օր առաջ հանրահավաք կազմակերպել, որ եթե Ծառուկյանն անգամ անազատության մեջ լինի, գործընկերներն այդ մասին բարձրաձայնեն հարթակից»,- ասաց 24News-ի զրուցակիցը։
Վրույր Սևակ
--00—ԼՄ