ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Չեռնոգորիայի ազգային հավաքականի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչի հետ։
28-ամյա դարպասապահը «Ալաշկերտին» միացել էր 2018-ի փետրվարին, ինչից հետո վարձավճարով տեղափոխվել էր «Արարատ»:
Նախորդ երկու տարիներին «Փյունիկում» խաղացած Դրագոևիչը նախկինում հանդես է եկել Սերբիան, Չեռնոգորիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ալբանիան և Կիպրոսը ներկայացնող ակումբներում:
--00—ՄՀ