ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը լրագրողների հետ զույցում հայտնել է, որ Կառավարության այսօրվա որոշմամբ` «Գոլդեն Փելիս» հյուրանոցը կրկին աճուրդի է ներկայացվել:
«Քանի որ համավարակի հետ կապված կոնտակտային անձինք էին այնտեղ տեղակայված, և նախորդ աճուրդի գործընթացը դադարեցվել էր, նորից մեկնարկային կետից կսկսվի»,- ասաց նա:
Հարցին` հնարավո՞ր է մարդիկ խուսափեն գնել հյուրանոցը` հաշվի առնելով, որ այնտեղ մեկուսացած են եղել վարակակիրներ, Բաբայանը պատասխանեց.
«Չեմ կարծում, թե այդպիսի խնդիր կլինի, նախ` վարակակիրներ չեն եղել, կոնտակտավորներ են եղել, մենք բոլորս էլ շփվել ենք վարակակիրների հետ: Հայաստանում շատ այլ վայրերում նույնպես եղել են վարակակիրներ, դրանով պայմանավորված՝ գին չի ընկել: Որևէ լուրջ փաստարկ չկա, որ դա կարող է ազդել գույքի գնի վրա: Գնի վրա կարող են ազդել միայն տնտեսական վիճակը և ներդրողների հետաքրքրվածությունը»:
Բաբայանը նաև տեղեկացրեց` նախատեսված է գնի իջեցում, եթե «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չկայանա:
--00--ԱԹ