ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում ստորագրեցինք առաջին երկու՝ հ. 36 և 49 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Ծրագրի ավարտին մեր երեխաները կունենան կապիտալ վերանորոգված, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերի պահպանմամբ մանկապարտեզներ։ Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց համար:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, մի շարք նախակրթարաններում էլ կիրականացվեն էներեգաարդյունավետության միջոցառումներ:
Շնորհակալությունս դոնոր կազմակերպություններին՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) մասնակիցներին՝ Եվրամիությանը, Շվեդիային, Գերմանիային, Լեհաստանին, Չեխիային, Լիտվային, Նորվեգիային ևԹայվանյան բիզնես հիմնադրամին»:
--00—ՄՀ