ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ամերիկահայությունը չի քնում: Տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում՝ վերադառնում հայրենիք: Դա անում են 1, 15, 20, 30 ու 40 տարի առաջ ԱՄՆ եկածները: Եկեղեցիներում դրամական հանգանակության հերթեր են: Ավելին՝ նախաձեռնություններից մեկով կոչ է արվել տոմսերի մեկ ուղղության մեկ անձի համար նախատեսված 1000-ական դոլարները ուղղել Հայաստանին:
Համահայկականի կայքը չի գործում, նոր հաշվեհարամներ են տրվել: Երրորդ սերունդ ԱՄՆ-ում ծնված, հայերեն հազիվ խոսող ջահելությունը համալսարանների ու քոլեջների օնլայն դասընթացները վերածել ա քարոզչական հարթակների: Հայաստանում չեն եղել, բայց անզիջում հայ են: էս էմոցիոնալ գրոհին սրտեր կան, որ չեն դիմանալու․․․»։
--00--ԱՀ