ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ֆրանսիացի լրագրողի մահվան մասին շրջանառվող տեղեկություններին:
«Ֆրանսիացի լրագրողին դեռ վիրահատում են, հետևեք պաշտոնական տեղեկատվությանը»,- գրել է նա:
Արցախի Արտաքին գործերի նախարարությունից էլ տեղեկացնում են.
«Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված՝ ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրողները (Ֆրանսիայի քաղաքացիներ):
Լրագրողներից Ալեն Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեի վիճակը գնահատվում է միջին ծանր։
Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։
Այս հարցով կապ է ապահովվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ»։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմը թիրախ է դարձրել հայ և օտարերկրացի լրագրողներին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ Ֆրանսիայից հատուկ ինքնաթիռ կժամանի Հայաստան՝ ֆրանսիացի վիրավոր լրագրողներին էվակուացնելու:
--00--ԱԹ