ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
System of a down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը թվիրթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույցին:
«Հպարտ եմ Լոս Անջելեսի իմ ժողովրդով։ Լրատվամիջոցների կեղծ հավասարությունն անթույլատրելի է։ Մենք պետք է հստակ հայտարարենք, որ Թուրքիան և Ադրբեջանը ագրեսորներ են Արցախի և Հայաստանի ժողովրդի դեմ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ հայկական համայնքը ցույց է արել Լոս Անջելեսում՝ կոչ անելով ԱՄՆ-ի ԶԼՄ-ներին չլռել և անաչառորեն մեկնաբանել ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունները։
--00—ԼՄ