ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Լոս Անջելեսի ոստիկանությունը գիշերը շուրջ 40 մարդ Է ձերբակալել, որոնք ուղեփակել են երկաթուղին եւ հրաժարվել են հեռանալ այն բանից հետո, երբ հավաքը հայտարարվել Է անօրինական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մոտավորապես 30 մարդ տուգանվել Է խաչմերուկում գտնվելու համար: Շուրջ 40 մարդ ձերբակալվել Է երկաթուղին ուղեփակելու համար եւ այդտեղից հրաժարվել են հեռանալ այն բանից հետո, երբ հավաքը հայտարարվել Է անօրինական: Սա նախնական տեղեկատվություն Է, այն կարող Է փոխվել»,-հաղորդվում Է ոստիկանության Twitter-օգտահաշվում:
Ավելի վաղ ոստիկանությունն անօրինական Էր հայտարարել քաղաքի կենտրոնում մարդկանց հավաքվելը: Ինչպես հաղորդում Է Los Angeles Times թերթը, մարդիկ հրաժարվել են հեռանալ, մի քանի բողոքողներ ջրով լցված շշեր են նետել ոստիկանների կողմը: ԱՄՆ-ում անցկացում են նախագահական ընտրություններ. պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են հանրապետական Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Ջո Բայդենը:
Fox-ի վերջին հաշվարկները Բայդենին տալիս են 238, Թրամփին՝ 213 քվեատու (հաղթանակի համար հարկավոր Է 270), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
--00--ԱԹ