ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը: Ինչպես հայտնում է Armsport.am-ը, ազգային թիմ հրավիրված 30 ֆուտբոլիստներից դեռևս 20-ն են միացել հավաքին:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հոկտեմբերի 6-ին՝ երեկոյան ժամանելու է Հայաստան ու միանալու հավաքականին:
Ալեքսանդր Կարապետյանն ու Խորեն Բայրամյանը միանալու են հավաքին այսօր երեկոյան: Գիշերը հավաքին միանալու են Գևորգ Ղազարյանը, Անդրե Չալըշըրը, Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանն ու Գեղամ Կադիմյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ է անցկացնելու Ալբանիայի հետ: Հոկտեմբերի 11-ին մեր ընտրանին Ազգերի լիգայի շրջանակում մրցելու է Վրաստանի հետ:
--00--ԱԹ