Վրաստանի հավաքականը հաղթեց Ալբանիայի, Չեխիայի հավաքականը՝ Ուկրաինայի ընտրանուն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Czech-750x375

Վրաստանի հավաքականը Ազգերի լիգայի 2-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս հաղթեց Ալբանիայի ընտրանուն՝ 1-0: Այս հանդիպման միակ գոլը խփեց Գիորգի Կոչորաշվիլին։

Վրացիները 6 միավորով գլխավորում են B լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին խումբը:

Պավել Շուլցի դուբլը և Տոմաս Սոուչեկի 11 մետրանոցից գոլը Չեխիային հաղթանակ բերեց Ուկրաինայի հետ խաղում (3-2):

Չեխերը վաստակել են 3 միավոր և քառյակում զբաղեցնում են երրորդ հորիզոնականը․ Ալբանիան նույնքան միավորով երկրորդն է։ Վերջին տեղում ուկրաինացիներն են (0 միավոր)

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ