ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախից այսօր վերեդարձել է Հայաստան։ Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Քոչարյանի վերադարձի նպատակը վաղը ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպումն է։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 29–ին ՀՀ 2–րդ նախագահը մեկնել էր Արցախ։
--00--ԱՀ