ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին կայցելի Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Սպասվում է, որ նա կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, այնուհետև՝ որոնողափրկարարական աշխատանքներ կատարող անձնակազմի հետ։
Նշենք, որ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը ևս հումանիտար օգնություն ու որոնողափրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա երկրաշարժից անմիջապես հետո։
--00—ՅՄ