ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Լյուքսեմբուրգի հայ համայնքը ցույց է կազմակերպվել ի աջակցություն Արցախին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցույցին մասնակցել են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները, այլ նաև Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրանկ Էնգելը, նրա կուսակից ընկերները, ինչպես նաև Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատգամավոր Փոլ Գալեսը:
Այս ամենի հետ մեկտեղ Լյուքսեմբուրգի հայ համայնքի կողմից կազմակերպվում են տարբեր դրամահավաքներ և իրերի հավաքագրման նախաձեռնություններ:
--00--ԱՀ