ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
ԱՀ ՊԵԿ-ը միացել է Սիրիայի հայ համայնքին տրամադրվող մարդասիրական օգնությանը:
ԱՀ պետական եկամուտների կոմիտեն, Սիրիայի հայ համայնքին մարդասիրական օգնության տրամադրման շրջանակում, ս.թ. մարտի 7-ին Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվ է փոխանցել 1,381 հազար ՀՀ դրամ` Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած հայ համայնքին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։
--00—ՅՄ