ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Շարունակում ենք աշխատանքը միջազգային ԶԼՄ-ների հետ՝ Արցախում ընթացող պատերազմի ու խաղաղ բնակչության դեմ իրականացվող ահաբեկչության մասին փաստերն աշխարհին փոխանցելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արմնյուզի» թղթակից Լիկա Թումանյանը։
«Շարունակում ենք աշխատանքը միջազգային ԶԼՄ-ների հետ՝ Արցախում ընթացող պատերազմի ու խաղաղ բնակչության դեմ իրականացվող ահաբեկչության մասին փաստերն աշխարհին փոխանցելու համար:
Այսօր Associated press գործակալության մեր նոր ժամանած գործընկերներին ուղեկցեցինք քաղաքով, օգնեցինք տեղեկություններ ստանալ իրավիճակի մասին:
Արցախում տասը օր է՝ հրետակոծության տակ օրուգիշեր աշխատում են տասնյակ միջազգային ԶԼՄ-ներ՝ շատ կարեւոր ուղերձներ հասցնելով աշխարհին:
Շնորհակալ ենք սիրելի գործընկերներ»,- գրել է նա։
--00--ԱՀ