ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ժնևում մեկնարկել են ԼՂ հարցով բանակցություններ: Դրանց վերաբերյալ ՌԻԱ-Նովոստիի թղթակիցը պարզել է հետևյալը.
- բանակցություններին մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ) և Ադրբեջանի ներկայացուցիչները,
- հայտնի չէ՝ ինչ մակարդակով է այս բանակցություններին ներկայացված Բաքուն, սակայն դեռ երեկվանից Ժնևում է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը,
- հինգշաբթի Ժնև է ժամանել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը,
- հանդիպումն անցկացվում է ՄԱԿ-ի սահմաններից դուրս, գաղտնի վայրում և փակ ձևաչափով:
--00--ԱԹ