ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Ադրբեջանը հենց նոր երկու-երկու հրթիռային հարված հասցրեց Ստեփանակերտին: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Արդյո՞ք սա միտված է հումանիտար հրադադարի պահպանմանը: Թվում է, թե հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել»,- գրել է ՄԻՊ-ը:
Հիշեցնենք, որ երեկ՝ Մոսկվայում, ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ այսօր 12:00-ից հայտարարվում է հումանիտար հրադադար: Ադրբեջանը, սակայն, այդ համաձայնությունը չի պահել:
--00--ԱՀ