ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
«IRNA» գործակալությունը, անդրադառնալով ԼՂ-ում ռազմական գործողություններին, հայտնում է, որ հակամարտության շարունակումը կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանի անվտանգության վրա:
Աղբյուրը նկատում է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին, և նորմալ է համարաում, որ նմանատիպ իրավիճակում Հայաստանի ավանդական դաշնակից Ռուսաստանն էլ աջակցի Երևանին: Հոդվածագիրը նկատում է, որ թեև Ռուսաստանը Հայաստանի հետ պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր ունի, սակայն ՌԴ-ն երբեք բացահայտորեն չի մասնակցել հակամարտությանը, այլ միայն պնդել է, որ 2 կողմերն պետք է ընդունեն հրադադարի ռեժիմը և նվազեցնեն լարվածությունը:
«Իրանը նույնպես դրական դերակատարում ունի ճգնաժամը դեպի խաղաղ լուծման տանելու գործում: Իրանի կառավարության և լրատվամիջոցների դիրքորոշումը անմիջական դեր ունեն ԼՂ-ում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,-գրում է գործակալությունը:
Գործակալությունն անդրադառնալում է նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից տարածաշրջան ջիհադականներ բերելու լուրին և անհանգստություն հայտնել այդ առնչությամբ:
«Պաշտոնական Երևանը հայտնել է, որ Թուրքիան 4000 վարձու գրոհային է բերել ԼՂ տարածք, ինչը Բաքուն և Անկարան հերքել են: Այդ թիվը կարող է չափազանցված լինել, սակայն չի բացառվում, որ տարածաշրջանը կարող է ապահով ապաստան դառնալ ծայրահեղականների և ահաբեկիչների համար, երբ կենտրոնական իշխանություններն անկայուն դառնան»,-գրում է աղբյուրը՝ նշելով, որ տարածքը կարող է «ապահով ապաստան» դառնալ գրոհայինների համար:
Հիշեցնենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝
- Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
- Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
- Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
- Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։
Անտեսելով հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները նույն օրը՝ ժամը 12:05-ին գրոհ էին ձեռնարկել: Մարտերը շարունակվում են:
--00—ԼՄ