ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
«IRNA» գործակալությունը հայտնում է, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրը սահմանամերձ շրջաններ այցելության ժամանակ հայտարարել է, որ սահմաններին ցանկացած վտանգ և սպառնալիք, որը խախտում է «մեր թանկագին ժողովրդի անդորրը», կհանդիպի պատասխան միջոցառումների, քանի որ ժողովրդի անվտանգությունն ու ազգային շահերը Իրանի համար ամենակարևոր «կարմիր գծերն են»:
Հրամանատար նաև տեղեկացրել է, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գործում է սահմանամերձ շրջաններում, հետևում է սահմանային իրադարձությունների զարգացմանը և իր ուժերը տեղակայել է Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին երկրի այդ տարածքները պաշտպանելու համար:
Մոհամադ Պակպուրը նաև հայտարարել է, որ Իրանը հարգում է հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, բայց չի կարող հաշտվել սահմանների բնույթի որևէ փոփոխության հետ:
--00—ԼՄ