ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Թուրքիային պատկանող ամերիկյան F16 ինքնաթիռների տեղակայումը Ադրբեջանում ապօրինի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը
«Զենքի արտահանման վերահսկման մասին» ԱՄՆ օրենքը պարտավորեցնում է, որ օտարերկրյա պետական կառույցները պետք է ստանան ԱՄՆ կառավարության հավանությունը, նախքան նրանք ԱՄՆ-ի ծագմամբ զենքը երրորդ կողմին փոխանցեն: Նման հավանություն չկա:
Սա առաջին անգամը չէ, որ Թուրքիան խախտում է ամերիկյան օրենսդրությունն ու պայմանագրային պարտավորությունները:
Համարյա վստահ եմ, որ այս նկարը NASA-ն է արել և փոխանցել New York Times-ին»,- նշել է նա։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ