ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Թուրքական պլանն ամբողջությամբ ձախողված է։ Նրա ծրագիրը շրջվեց հենց իր դեմ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։
«Ադրբեջանի բանակի ողնաշարը ջախջախված է, խուճապի օջախներ են ի հայտ գալիս։ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը պատարեզմը վարում է ծայրահեղ գրագետ։ Մերոնք կանցնեն հակահարձակման, երբ ադրբեջանական բանակում խուճապ սկսվի»,- ասել է նա։
Ազատամարտիկի կարծիքով՝ տարածքներ հանձնելու դեպքում մենք 100 տոկոսով ձախողված ենք ու պարտված։
«Տարածքներ հանձնում ենք, իրենք Ղարաբաղն առնում են օղակի մեջ»,- նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ