ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Հոկտեմբերի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 66694 դեպք, որոնցից 48734-ը՝ առողջացած, 1101-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16541 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 352764 թեստավորում:
Այսպիսով, երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1234 նոր դեպք: Ունենք 526 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 67 (տղամարդ), 52 (կին), 58 (տղամարդ), 49 (կին), 83 (կին), 82 (տղամարդ), 58 (տղամարդ), 70 (կին) և 49 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից՝ մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 318 է:
--00—ԼՄ