ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
«La Casa De Papel» սերիալի հայ արտիստը՝ Հովիկ Կեուչկերյանը տեսաուղերձ է հրապարակել` անդրադառնալով Արցախում թուրք-ադրբեջանական դաշինքի սանձազերծած պատերազմին:
«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, ԼՂ հակամարտությունը, ինչպես որ միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում և օկուպացիա, և դա հստակ փորձ է Էրդողանի Թուրքիայի և Ալիևի Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղասպանություն սկսելու: Դա ավելին է, քան պատերազմը»,- նշել է նա` միջազգային հանրությանը կոչ անելով չլինել անտարբեր, քայլեր ձեռնարկել, նաև «հեռացնել» քաղցկեղ Էրդողանին:
--00--ԱԹ