ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
«Ամռան ամիսներին մեզ հաջողվեց իջեցնել կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը նաև այն պատճառով, որ մարդիկ սկսեցին պահպանել հակահամաճարակային կանոնները:
Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հավելելով, որ բժշկական անձնակազմն այս պահին երկու ուղղությամբ է «կռվում» տեսանելի և անտեսանելի թշնամու դեմ:
«ՀԻՇԵՔ`
Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք»,-գրել է խոսնակը:
--0--ԿԿ