ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
«Ռուսաստանին դիմել էինք աջակցություն ստանալու համար, մասնավորապես՝ կորոնավիրուսի ախտորոշման 10 հազար թեստ ստանալու նպատակով։ Վերջին օրերին ստացել ենք մոտ 3200-ը», - այս մասին 24News-ին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Խոսնակը նշեց, որ միգուցե թեստերի մյուս քանակը ստանան առաջիկայում։ Կորոնավիրուսի դեմ պայքարի համար այլ դեղամիջոցներ կամ աջակցություն ստացե՞լ են արդյոք ՌԴ-ից՝ Նիկողոսյանը չմանրամասնեց՝ նշելով, որ քիչ ուշ հավելյալ տեղեկություն կտրամադրեն այդ մասին։