ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Այդ մասին հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Նշենք, որ վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հանդիպում է ունեցել խորհրդարանական ուժերի, արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանում գործող դեսպանությունների ղեկավարների հետ: Քննարկման առանցքում ԼՂ հարցն է:
--00—ԼՄ