ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Երաժիշտները՝ Արցախի համար, խաղաղության համերգ». այս խորագրով աշխարհահռչակ երաժիշտներ Սերժ Թանկյանը և Տիգրան Համասյանը հայ և օտարազգի տասնյակ արվեստագետների հետ հոկտեմբերի 28-ին՝ հայաստանյան ժամանակով 22:00-ին, հանդես կգան առցանց համերգային նախագծով: Այս ընթացքում կատարված նվիրատվությունները կկրկնապատկվեն OneArmenia նախաձեռնության կողմից և կուղարկվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Այդ մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Ձեր նվիրատվությունը կարող եք կատարել հիմա՝ https://bit.ly/34gOusv:
Համերգը կհեռարձակվի ONEArmenia նախաձեռնության ֆեյսբուքյան, յութուբյան և ինստագրամյան ալիքներով:
Մանրամասների համար այցելեք միջոցառման էջ՝ https://bit.ly/3klJcSa:
--00—ԼՄ