ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Տավուշի թեմը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է Արցախ ուղարկվող օգնությունը:
«Գնում ենք առաջնագիծ` Արցախ աշխարհ...
ԱՄՆ-ից մեր սիրելի Պետրոս և Մարինե Բաղդասարյաններն ու Իջևանից Գարիկ և Գրիգոր Ղուլարյանները սիրո և պատասխանատվության մեծ զգացումով միացան մեր նախաձեռնությանն ու սահմանապահներին անհրաժեշտ պարագաները հասցրին մեզ։
Շնորհակալ ենք և՛ նվիրատուներին, և՛ իրերը մեր հերոս բանակին հասցնողներին։
Աստված բոլորին պահապան»,-նշվում է հրապարակված լուսանկարներին կից:
--00—ԼՄ