ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն այսօր ՌԴ ԱԳ փոխնախարար, գեներալ Օլեգ Սիրոմոլոտովի հետ զրույցում քննարկել է ԼՂ խնդիրը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Տողանյանն ընդգծել է ԼՂ հակամարտության գոտուց զինյալների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող լարվածության վերաբերյալ:
«Ընդգծվել է Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից զինված խմբավորումների վարձկանների՝ տարածաշրջան տեղափոխման անթույլատրելիությունը և նրանց այնտեղից անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը»:
--00--ԱԹ