ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Արցախում ծավալված պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ՝ իր աշխատակազմ Դատական դեպարտամենտի շուրջ 60 աշխատակից մեկնել է առաջնագիծ որպես կամավորական և ներգրավվել տարբեր ջոկատներում՝ սատար կանգնելու Պաշտպանության բանակին և դիմակայելու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային: Այդ մասին հայտնում է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը:
Ըստ ԲԴԽ-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախագահի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կոչերից հետո մեկնարկել է կամավորականների հավաքագրման երկրորդ փուլը:
--00—ԼՄ