ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ հիմա Թուրքիային էլ թույլ չեն տալու ակտիվանալ։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։
«ԱՄՆ-ն, ինչպես ՌԴ-ն, բալանսավորած քաղաքականություն են վարում։ Հիմա Թուրքիային էլ թույլ չեն տալու ակտիվանալ։ Նա Մինսկի խումբ չի խցկվելու, հետևաբար Թուրքիային չափավորելու են»,- ասել է նա։
Իսկ եթե նրան չափավորեն, ըստ քաղաքագետի, նշանակում է, որ հայկական բանակը Ադրբեջանին դաս տալու փայլուն շանս կստանա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ