ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Հայ օգտատիրոջ հաշիվ են մտել Բաքվից։ Այդ մասին հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
«Այս մասին բազմաթիվ հրապարակումներ եղել են, սակայն քանի որ այժմ հակառակորդը շարունակում է հարձակումներ իրականացնել հայկական էջերի վրա ու հետագայում դրանցով ապատեղեկատվություն է տարածում, ևս մեկ անգամ հիշեցնում ենք կարևորության մասին։
Երբ երկփուլանի վավերացում ֆունկցիան միացրած է, նույնիսկ գաղտնաբառը ունենալու դեպքում չեն կարող մտնել ձեր էջ, մինչև չհաստատեն հեռախոսին եկած կոդը։
Տեսանյութում ցույց է տրված, թե ինչպես ստանալ կոդերը SMS-ի միջոցով։ Մյուս տարբերակն էլ այն է, որ հնարավոր է կոդերը ստանալ Google Authenticator հավելվածով։ Կարող եք ընտրել այն տարբերակը, որն ավելի հարմար է։
Այստեղ կարող եք կարդալ հավելվածով կոդերն ունենալու մասին՝ https://tinyurl.com/y426uojj»,- հայտնում է գործակալությունը։
--00—ԼՄ