ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով պատերազմի հետևանքներին. «Այս պատերազմի ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու։ Բայց պետք է հասկանալ, թե այս բարդագույն իրավիճակում ինչպիսի հակախաղ պետք է առաջադրել թշնամուն, իսկ տնտեսությունը այս ամենին զուգահեռ ինչպես զարգացնել՝ ճակատն ապահովելու անհրաժեշտ մատակարարումներով»:
Հիշեցնենք, որ պատերազմը տրում է արդեն 1 ամիս: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ԼՄ